ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16/05/2024, 08:31:48

AYVC

Դուք մտել եք որպես` ՀյուրՁեր խումբը` "ՀՅՈՒՐԵՐ"
Եղանակը Գյումրիում
Չատ
500
MP3 ՆՎԱԿԱՐԳԻՉ
Ժամանակը ոսկի է
Օրացույց
«  ՓԵՏՐՎԱՐ 2011  »
ԵՐԿԵՐՔՉՐՔՀՆԳՈՒՐԲՇԲԿՐԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Վիճակագրություն

ԲԼՈԳ

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Կամավորականություն. Հայաստանում կա՞, թե՞ չկա...
22:09:43
Կամավորականություն. Հայաստանում կա՞, թե՞ չկա...

08-12-2010

Չնայած նոյեմբերի 5-ն էր կամավորության միջազգային օրը, սակայն Սյունիքի մարզային ԵՄԿԿ-ում դրա վերաբերյալ բանավեճ-քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին:


Քննարկման թեման էր` «Կամավորության մշակույթը Հայաստանում»: Քննարկմանը, որը վարում էր առաջին կարգի մասնագետ Լիա Ավանեսյանը, մասնակցում էին Սյունիքի մարզային ԵՄԿԿ-ի կամավորները: Բանավեճի նպատակն էր զարգացնել երիտասարդների բանավիճային ունակությունները:
Երիտասարդներին ընդհանուր տեղեկություններ տրվեց կամավորության մասին, այնուհետեւ քննարկվեցին կամավորության զարգացման միտումները Հայաստանում: Ներկաները հանգեցին այն եզրակացությանը, որ կամավորներն իրոք «պետք են» մեր պետությանը, քանի որ նրանք անշահախնդիր օգնում ու աջակցում են կարիքավորներին եւ կատարում տարբեր հանրօգուտ աշխատանքներ: Իսկ մեր օրերում, երբ բոլորը «շահի հետեւից են վազում», կամավոր լինելն իսկապես հարգի է: 
Քննարկվեց այն հարցը, թե ինչպես կարելի է կառավարել կամավորներին, քանի որ շատերն ունեն կամավոր լինելու պոտենցիալ, շատերն էլ հենց կամավորությամբ են զբաղվում` հաճախ չիմանալով դրա մասին: Իրականում պատճառն իրազեկության պակասն է: Կամավորությունը չի հրապարակայնացվում Հայաստանում: 
Ինչեւէ, կամավորության «դրդապատճառները» Հայաստանում բարեգործական են, բայց` նաեւ գործնական: Մեր երկրում կամավորության տարածումը խթանելու համար պետք է կամավորներին աշխատանք գտնելու առավել լայն հնարավորություններ տրամադրել: «Լավագույն մեխանիզմներից մեկը կլիներ կամավորական փորձը գումարել աշխատանքային փորձին»,- կարծում են բանախոսները:
Բոլոր կամավորները հայտնեցին, որ կամավորության ամենամեծ խթանը մյուսներին օգնելու ցանկությունն է: Նրանցից շատերը բազմաթիվ գաղափարներ առաջարկեցին` ապագայում իրականացնելու նպատակով:

Սյունիքի մարզային ԵՄԿԿ

Просмотров: 731 | Добавил: AEVA | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]