ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16/05/2024, 13:15:44

AYVC

Դուք մտել եք որպես` ՀյուրՁեր խումբը` "ՀՅՈՒՐԵՐ"
Եղանակը Գյումրիում
Չատ
500
MP3 ՆՎԱԿԱՐԳԻՉ
Ժամանակը ոսկի է
Օրացույց
«  ՓԵՏՐՎԱՐ 2011  »
ԵՐԿԵՐՔՉՐՔՀՆԳՈՒՐԲՇԲԿՐԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28
Վիճակագրություն

ԲԼՈԳ

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Մանկական «Եվրատեսիլը» Երեւան է գալիս
22:18:42
Մանկական «Եվրատեսիլը» Երեւան է գալիս

«Մինչեւ դեկտեմբերի 3-ը շատ ժամանակ ունենք` ամեն ինչ նորից ու ավելի լավ սովորելու համար»,- ասում է հայտնի հաղորդավար Գոհար Գասպարյանը:



Ինչո՞ւ է այսպես ասում, եւ ի՞նչ պիտի սովորենք, կամ ինչո՞ւ մինչեւ դեկտեմբերի 3-ը: Բնական հարցերի բնական ընթացք, որոնց հիմքում ընկած հիմնական պատասխանը ավելի քան ցնցող է: 
Հենց այսօր արդեն պաշտոնապես հաստատվեց, որ մանկական «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի Հայաստանում: Այո՛, այո՛: Ո՛չ ձեր աչքերն են ձեզ խաբում, ո՛չ էլ` ես ու մեր լրատվամիջոցը: 
Ի տարբերություն մեծերի` մանկական «Եվրատեսիլի» օրենքները մի փոքր այլ են: Այս դեպքում մրցույթն անցկացվում է ոչ թե հաղթող երկրում, այլ ներկայացված հայտերի հիման վրա է ընտրվում «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիրը: 
«Հայտ ներկայացրինք ու թեեւ շատ հուսով էինք, որ կշահենք, բայց միայն լուրը պաշտոնապես հաստատվելուց հետո որոշեցինք արդեն հանգիստ բոլորին էլ տեղեկացնել: Ֆինանսների, կազմակերպչական աշխատանքների, ակնկալիքների ու սպասումների մասին խոսելու առիթներ դեռ շատ կունենանք: Հիմա պիտի ողջ պատասխանատվությամբ գործի անցնենք: Նաեւ չենք ուզում ժամանակից առաջ ընկնել ու գաղտնիքները բացել, բայց հավատացե՛ք, որ անակնկալներ շատ են լինելու»,- ասում է Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բունիաթյանը: 
Նման մրցույթներ անցկացնելու համար ներկայացվող հայտում սովորաբար ամենայն մանրամասնությամբ նշվում են բոլոր հնարավորություններն ու առաջարկները, որոնց համապատասխան էլ որոշում է կայացվում: Մեր «առաջարկների փաթեթն» էլ մշակվել է մոտ 2 ամսվա ընթացքում ու «կազմ-պատրաստ» ներկայացվել Եվրոպական հեռարձակողների խորհրդին ու կազմակերպիչներին:
Մրցույթի անցկացման վայրն արդեն իսկ որոշված է` Մարզահամերգային համալիր: Մանկական «Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքներում մեծ փորձ ունեցող «HD Resources» կազմակերպության ներկայացուցիչներն արդեն եղել են Հայաստանում, ծանոթացել պայմաններին, ուսումնասիրել Մարզահամերգային համալիրն ու, ինչպես հաղորդավարուհին է նշում, չափազանց հիացած հեռացել մեր երկրից: 
«Մանկական Եվրատեսիլ» անունով մեծ «բումը» եւ իրարանցումը դեռ առջեւում են: Անհնար է անգամ պատկերացնել, թե եվրատեսիլյան այդ օրերին ինչ ցնծություն կապրի մեր քաղաքը: Իսկ մինչ այդ չենք մոռանում նաեւ մեծերի «Եվրատեսիլն» ու նրա մասնակցին: 
Մեր ներկայացուցիչները միաձայն խոստացան, որ Էմմիի աշխատանքներին այդ իրարանցումը չի խանգարի, ու նրանք այս մասին եւս չեն մոռանում: 
Ի դեպ, երգերի համար հայտարարված մրցույթի վերջնաժամկետն էլ մի փոքր երկարաձգվել է, քանի որ երգերի թիվը շատ է: Կան նաեւ երգեր, որոնք արտերկրից են ուղարկվում: 
Այնպես որ` այս դեպքում եւս շտապել չի կարելի, ու պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել գործին:

Просмотров: 428 | Добавил: AEVA | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]