ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 10/06/2026, 06:21:53

AYVC

Դուք մտել եք որպես` ՀյուրՁեր խումբը` "ՀՅՈՒՐԵՐ"
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
3 ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏԱՐԵԼ ԵՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ
AEVAԱմսաթիվ` ՇԱԲԱԹ, 26/02/2011, 18:29:03 | Հաղորդագրություն # 1
Генералиссимус
Խումբ` ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
Հաղորդագրություններ` 2
Մրցանակներ` 0
Համբավ` 0
Կարգավիճակ` ԿԱՊԻՑ ԴՈՒՐՍ
Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանի 3 երեխաներին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպան Լուսինե Գինոսյանը, առանց ծնողների համաձայնության, տեղափոխել է մանկատուն` այն պատճառաբանությամբ, որ ընտանիքը զուրկ է սոցիալական պայմաններից:
Հայրը, սակայն, պնդում է, որ ինքն ունի աշխատանք եւ կարող է երեխաներին ապահովել: Ղարիբջանյան գյուղի բնակիչ Սեյրան Հարությունյանը գրեթե ամեն օր այցելում է Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ, ապա շտապում Թռչունյաց տուն տեսակցելու իր փոքրիկ որդուն` Հարությունին: Սեյրան Հարությունյանն իր երեխաներին է պահանջում.- ինչ իրավունքով են երեխաներիս մանկատուն տեղափոխել, այն դեպքում,երբ տանը չեմ եղել,- ասում է նա:
Ըստ Թռչունյան տուն մանկատան տնօրեն Սոնյա Սիմոնյանի, օրենքը թույլ է տալիս առանց ծնողների համաձայնության երեխաներին տեղափոխել մանկատուն:
Երեխաներին ընտանիք վերադարձնելու հույսով Սեյրան Հարությունյանը շարունակում է դռներ թակել, օգնություն խնդրել մարզային ու քաղաքային իշխանություններից:
Ամրագրումներ` 6566544.jpg (29.4 Kb)


AYVC-ВКАМ-ԱԵՎԱ
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: