ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 15/05/2024, 10:02:29

AYVC

Դուք մտել եք որպես` ՀյուրՁեր խումբը` "ՀՅՈՒՐԵՐ"
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
ՖՈՐՈՒՄ » Test category » Test forum » Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինելու ... (Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինելու ...)
Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինելու ...
AEVAԱմսաթիվ` ՇԱԲԱԹ, 26/02/2011, 18:17:44 | Հաղորդագրություն # 1
Генералиссимус
Խումբ` ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
Հաղորդագրություններ` 2
Մրցանակներ` 0
Համբավ` 0
Կարգավիճակ` ԿԱՊԻՑ ԴՈՒՐՍ
Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:
Պետությունները պարտավոր են հարգել երեխայի իրավունքը` պահպանելու իր ինքնուրույ-նությունը` ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը:
Պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից:
Պետությունը հարգում է ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին:
Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքի, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու` երեխայի և նրա ծնողների իրավունքը:
Պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար:
Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով:
Պետությունները հարգում են երեխայի` մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:
Պետությունները ճանաչում են երեխայի` միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը:
Որ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:
Պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտավորությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը:
Ժամանակավոր կամ մշտական իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդսիպի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի: Պետությունը ապահովում է այլընտրանքային համապատասխան խնամք այդպիսի երեխայի համար:
Մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով. այնիպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրան արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին: Խեղումներով երեխան ունի հատուկ խնամքի իրավունք:
Պետությունը ճանաչում է երեխայի` տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկապես, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը: Այդ նպատակով պետությունը սահմանել է աշխատանքի ընդունելության նվազագույն տարիք, նախատեսել է աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնարգում:
Պետությունը պարտավորվում է երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելի.
երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը,
շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը
շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը:
Պետությունը ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առքուվաճառքը կանխելու համար: Պետությունը երեխային պաշտպանում է նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագորման բոլոր այլ ձևերից:
Պետությունը ապահովում է, որ.
Ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն չի սահմանվում 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար
Ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում է համաձայն օրենքի և գործադրվում է միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցով:


AYVC-ВКАМ-ԱԵՎԱ
 
Ivan_DobskiԱմսաթիվ` ՀԻՆԳՇԱԲԹԻ, 01/08/2013, 14:40:53 | Հաղորդագրություն # 2
ՀՅՈՒՐ
Խումբ` Օգտագործողներ
Հաղորդագրություններ` 1
Մրցանակներ` 0
Համբավ` 0
Կարգավիճակ` ԿԱՊԻՑ ԴՈՒՐՍ
Մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով. այնիպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրան արժանապատվությունը?
http://exchangex.ru/index.php?who=6299
 
ՖՈՐՈՒՄ » Test category » Test forum » Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինելու ... (Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինելու ...)
  • Страница 1 из 1
  • 1
Поиск: