AEVA | Ամսաթիվ` ՇԱԲԱԹ, 26/02/2011, 18:17:44 | Հաղորդագրություն # 1 |
Генералиссимус
Խումբ` ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
Հաղորդագրություններ` 2
Մրցանակներ` 0
Համբավ` 0
Կարգավիճակ` ԿԱՊԻՑ ԴՈՒՐՍ
| Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք: Պետությունները պարտավոր են հարգել երեխայի իրավունքը` պահպանելու իր ինքնուրույ-նությունը` ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը: Պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Պետությունը հարգում է ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը` կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին: Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքի, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու` երեխայի և նրա ծնողների իրավունքը: Պետությունները միջոցներ են ձեռնարկում երեխաների ապօրինի տեղափոխումների և արտասահմանից չվերադառնալու դեմ պայքարելու համար: Երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, գրավոր կամ տպագիր ձևով, ստեղծագործության տեսքով կամ այլ միջոցներով: Պետությունները հարգում են երեխայի` մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը: Պետությունները ճանաչում են երեխայի` միավորումների և խաղաղ հավաքների ազատության իրավունքը: Որ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Պետությունները ծնողներին և օրինական խնամակալներին անհրաժեշտ օգնություն են տրամադրում երեխայի դաստիարակության իրենց պարտավորությունները կատարելու գործում և ապահովում են երեխաների խնամքի հաստատությունների և ծառայությունների զարգացումը: Ժամանակավոր կամ մշտական իր ընտանեկան միջավայրից զրկված կամ իր լավագույն շահերի տեսակետից այդսիպի միջավայրում մնալ չկարողացող երեխան պետության կողմից տրամադրվող հատուկ պաշտպանության և օգնության իրավունք ունի: Պետությունը ապահովում է այլընտրանքային համապատասխան խնամք այդպիսի երեխայի համար: Մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով. այնիպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրան արժանապատվությունը, նպաստում են ինքնավստահությանը և դյուրացնում են նրա ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին: Խեղումներով երեխան ունի հատուկ խնամքի իրավունք: Պետությունը ճանաչում է երեխայի` տնտեսական շահագործումից և այնպիսի աշխատանք կատարելուց պաշտպանելու իրավունքը, որը կարող է վտանգավոր լինել կամ խոչընդոտել երեխայի կրթությանը կամ վնասել նրա առողջությանը և ֆիզիկապես, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը: Այդ նպատակով պետությունը սահմանել է աշխատանքի ընդունելության նվազագույն տարիք, նախատեսել է աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնարգում: Պետությունը պարտավորվում է երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական չարաշահումից: Այդ նպատակով պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելի. երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը, շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիայի և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը: Պետությունը ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներով ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երեխաների առևանգումը, նրանց վաճառքը կամ ցանկացած նպատակով և ցանկացած ձևով նրանց առքուվաճառքը կանխելու համար: Պետությունը երեխային պաշտպանում է նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագորման բոլոր այլ ձևերից: Պետությունը ապահովում է, որ. Ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն չի սահմանվում 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար Ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում է համաձայն օրենքի և գործադրվում է միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցով:
AYVC-ВКАМ-ԱԵՎԱ
|
|
| |
Ivan_Dobski | Ամսաթիվ` ՀԻՆԳՇԱԲԹԻ, 01/08/2013, 14:40:53 | Հաղորդագրություն # 2 |
ՀՅՈՒՐ
Խումբ` Օգտագործողներ
Հաղորդագրություններ` 1
Մրցանակներ` 0
Համբավ` 0
Կարգավիճակ` ԿԱՊԻՑ ԴՈՒՐՍ
| Մտավոր կամ ֆիզիկական խեղումներով երեխան պետք է ապրի լիարժեք և արժանավայել կյանքով. այնիպիսի պայմաններում, որոնք ապահովում են նրան արժանապատվությունը? http://exchangex.ru/index.php?who=6299
|
|
| |